Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ անհրաժեշտ է դադարեցնել Հունաստանի պարտքերի կրճատումը։ Բանկերն, առանց այն էլ, միլիարդավոր եվրոներ են ներել նրանց։ Այս մասին Մերկելն ասել է Hamburger Abendblatt պարբերականին տված հարցազրույցում։
Մերկելը նշել է, որ ԵՄ մյուս երկրների համագործակցությունը Հունաստանի և ճգնաժամից տուժած այլ երկրների հետ կշարունակվի, եթե նրանք սկսեն իրականացնել բարեփոխումները և հետևեն խիստ տնտեսման քաղաքականությանը։ Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ անհրաժեշտ է սպասել և տեսնել, թե ինչ ծրագիր կներկայացնի Հունաստանի նոր կառավարությունը։