Այսօր լրագրողների հետ հանդիպումը ՀՀ անկախության հռչակագիրն ընթերցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը սկսեց հարցով. «Ձեզանից ո՞վ է մասնակցել Անկախության հանրաքվեին»: Լրագրողներից և ոչ մեկը չէր մասնակցել: «Մենք անկախացանք կրակոցների տակ: Գնացինք ամենաքիչ կորուստների ճանապարհով, սովետական օրենքներին համապատասխան: Մեր հանրաքվեն կայացավ հանրաքվե անցկացնելու մեր որոշումից 6 ամիս անց: Համեմատաբար այլ երկրների, մեզ մոտ խնդիրներ, տատանումներ չեղան: Պրիբալթները հարցումով անկախացան իսկ մենք` հանրաքվեո»- եզրափակեց պատգամավորը: