«Զորքերը շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ինձ անհանգստանալու տեղիք են տալիս», — այս մասին APA գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նա նշել է, որ տեղեկություններ է ստացել հրադադարի ռեժիմի խախտման, ծանր զինատեսակների կիրառման, սահմանախախտման և շփման գծի խախտման մասին:
«Տեղեկություններ կան նաև մարդկային կորուստների մասին: Հունվարի 14-ին իմ գրասենյակը շփման գծի դիտարկում է իրականացրել: Ես չեմ մասնակցել, քանի որ Վիեննայում հանդիպում էի ԵԱՀԿ գործող համանախագահի հետ: Վերադարձից հետո ես այցելել եմ Երևան և Լեռնային Ղարաբաղ: Կմեկնեմ նաև Բաքու:
Շարունակելու եմ ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին տեղեկացնել իրադարձությունների զարգացման մասին», — նշել է Կասպշիկը: