տուն Քաղաքական Միջազգային Մենամուսնությունն առաջացել է մարդու կողմից էվոլյուցիայի ընթացքում՝ հոտերի վատ ընկալելու հետևանքով

Մենամուսնությունն առաջացել է մարդու կողմից էվոլյուցիայի ընթացքում՝ հոտերի վատ ընկալելու հետևանքով

107
0

avAYCmQbYOnJlSfGkHS4IQ-article

Էվոլյուցիայի ընթացքում մարդու քիթը դադարել է զգալ մյուս մարդկանց ֆերոմոնները, ինչը թույլ է տվել Homo sapiens-ին համադրել մենամուսնությունն ու և հանրային կյանքը։ Այս մասին է վկայում ավստրալացի գիտնական, մարդաբան Մայքլ Ստոդարտի նոր գիրքը, որը կոչվում է «Ադամի քիթն ու մարդկության կայացումը»։

Ստոդարտը պնդում է, որ 20 միլիոն տարի առաջ մարդը մարդուն գերում էր ու հետաքրքրում հոտով։ Էվոլյուցիայի ընթացքում և կոլեկտիվ կյանքի ապրելու ժամանակ հոտառության և սեռական կյանքի միջև կապը զգալի խզվել է։ Արդյունքում՝ մարդու արձագանքը հոտերին զգալի նվազել է։

Բացի այդ, մարդը դարձել է միակ կաթնասունը, որը էվոլյուցիայի ընթացքում իր բնական հոտերը տհաճ է համարել և սկսել է դրանք հեռացնել օճառի, օծանելիքի և այլ միջոցներով։