տուն Քաղաքական Միջազգային Ամեն ինչ անելու եմ Իրանի հետ համաձայնագիրը ձախողելու համար․ Նեթանյահու

Ամեն ինչ անելու եմ Իրանի հետ համաձայնագիրը ձախողելու համար․ Նեթանյահու

84
0

140729-netanyahu-0433_239c513079ae4d286dc50a7df841ee31

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի «վեցյակն» ու Իրանի պայմանագիր ստորագրեն միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է, որ նման պայմանագրի ստորագրումը սխալ կլինի համաշխարհային ամբողջ հանրության համար։ «Սա միայն Իսրայելի խնդիրը չէ։ Սա համաշխարհային խնդիր է, քանի որ բոլորին է սպառնալու մեր ժամանակների ամենավտանգավոր ահաբեկչական պետություններից մեկը, որն ունի միջուկային զենք ստանալու ենթակառուցվածքներ», — ասել է վարչապետը։

«Մենք դեռ ժամանակ ունենք ավելի ձեռնտու համաձայնագիր ստանալու համար՝ ճնշում գործադրելով Իրանի վրա և դադարեցնելով նրա միջուկային ծրագիրը», — ասել է նա։ Նեթանյահուն հավաստիացրել է, որ ամեն ինչ անելու է ձախողելու համար համաձայնագիրը։