տուն Քաղաքական Միջազգային Մելբուրնում ավարտվել են թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլի վերջին հանդիպումները

Մելբուրնում ավարտվել են թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլի վերջին հանդիպումները

50
0

tenisԱվստրալիայի Մելբուրն քաղաքում հունվարի 25-ին ավարտվել են թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլի վերջին հանդիպումները:

1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել ATP վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող Ենդի Մարեյը, ով 6:4, 6:4, 7:6 հաշվով առավելության  է հասել 17 –րդ հորիզոնականում գտնվող Բերնարդ Տոմիչի նկատմամբ:

Վարկանիշային աղյուսակի 8-րդ տեղը զբաղեցնող  Դավիդ Ֆերերը  6:4, 6:4, 7:6 հաշվով առավելության է հասել 11 հորիզոնականում գտնվող Ջոն Իսների նկատմամբ: 1/4 եզրափակչի ուղեգիր է ձեռք բերել նաեւ ֆրանսիացի  Գաել Մոնֆիսը, ով 2 ժամ  40 րոպե տեւողությամբ խաղում 7:5, 3:6, 6:3, 7:6  հաշվով առավելության է հասել  ռուս Անդրեյ Կուզնիցովի նկատմամբ:

Օրվա ամենաերկարն եւ բարդը Միլոշ Ռաոնիչ — Ստեն Վավրինկա հանդիպումն էր: Շուրջ  3 ժամ 47 րոպե տեւողությամբ խաղում վարկանիշային աղյուսակի 14-րդ հորիզոնականում գտնվող 25-ամյա Ռաոնիչը 6:4, 6:3, 5:7, 4:6, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 4-րդ ռակետ՝ 30-ամյա Վավրինկային:  Նշենք, որ Վավրինկան 2014թ.-ին հաղթել էր  այս մրցաշարում:

Կանանցից 1/4 եզրափակչի ուղեգրեր են այսօր  ձեռք բերել աշխարհի  6-րդ ռակետ Անժելիկա Կերբերը, համաշխարհային դասակարգման աղյուսակի 16-րդ հորիզոնականում գտնվող Վիկտորիա Ազարենկոն, 47-րդ համարը զբաղոցնող Իոաննա Կոնտայը  եւ 133-րդ հորիզոնականում հադես եկող Չժան Շույը: