տուն Արցախ «Մեկնում ենք ԼՂ` առաջին ձեռքից տեղեկանալու բռնությունների մասին». Ուորլիք

«Մեկնում ենք ԼՂ` առաջին ձեռքից տեղեկանալու բռնությունների մասին». Ուորլիք

130
0

12948417_10207510494292869_286385792_o

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Մինսկի խմբի երեք համանախագահները մեկնում են Արցախ:

«ԵԱՀԿ համանախագահներով մեկնում ենք Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու դե ֆակտո իշխանությունների հետ և առաջին ձեռքից տեղեկանալու բռնությունների մասին»:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ամերիկացի Ջեյմս Ուորլիքը, ռուս Իգոր Պոպովն ու ֆրանսիացի Պիեռ Անդրեն ավելի վաղ ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, ուր հանդիպում են ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք ողջունել են հրադադարի պայմանավորվածությունը և կարևորել խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության շուտափույթ կարգավորումը: