տուն Լուրեր Մեկնարկում են հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները

Մեկնարկում են հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները

321
0

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․

«Օգոստոսի 19-ին մեկնարկում են հայ-վրացական Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունից։

Վերոնշյալով պայմանավորված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգութի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը:

Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը»: