տուն Լուրեր Մեկնարկում է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը

Մեկնարկում է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը

108
0

untitled_1_copy.thumb

Երևանում այսօր մեկնարկում է Տնտեսական, առևտրային, գիտական և  տեխնիկական համագործակցության հարցերով հայ -իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստը տևելու է սեպտեմբերի 25-ից 26-ը: Հայկական կողմը գլխավորում է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը  Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է: Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Բաղդադում կայացել էր Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 3-րդ նիստը և համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ի՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երևանում է կայանալու  հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

Իրաքյան պատվիրակության այցի ընթացքում Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զիդան Ալ-Լուհայիբին հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: