տուն Լուրեր Մեկնարկել է Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը

Մեկնարկել է Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը

101
0

44894

Բաղրամյան 26-ում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

 Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

Կառավարությունից նախօրեին հայտնել էին, որ մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: