տուն Լուրեր Մեկնարկել է Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի հայտերի ընդունման գործընթացը

Մեկնարկել է Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի հայտերի ընդունման գործընթացը

93
0

17504937_1507178129305800_541735662155273357_o

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում հայտերի ընդունման գործընթացը:

Ցանկացողները կարող են դիմել Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ կամ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մասնաճյուղեր` հետևյալ հասցեներով.

Հիշեցնում ենք՝ Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Ծրագրի շրջանակներում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 200,0 մլն դրամը: Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը 100 մլն դրամը գերազանցելու դեպքում, լիզինգառուն մինչև լիզինգի պայմանագիր կնքելը այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

Ծրագրի իրականացման արդունքում որոշակիորեն կնորացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմը, ինչը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար, որոնք զուգահեռ համայնքներին կից մեքենատրակտորային կայաններ ստեղծելու հնարավորություններ կստեղծեն: Բացի այդ, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները, և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին