տուն Քաղաքական Միջազգային Մեկնարկել է անվտանգությանը նվիրված մյունխենյան 52-րդ համաժողովը

Մեկնարկել է անվտանգությանը նվիրված մյունխենյան 52-րդ համաժողովը

80
0

myunxenԱնվտանգությանը նվիրված մյունխենյան համաժողովը փետրվարի 12-ին սկսել է աշխատանքները` «Բայերիշեր-հոֆ» հյուրանոցում:

Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, համաժողովի առաջին օրը նախատեսված են միանգամից մի քանի հայտնի քաղաքական գործիչների` Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլի ֆոն դեր Լայենի, Հորդանանի թագավոր Աբդալլա իբն Հուսսեյնի, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի, Եվրոպական միության արտաքին քաղաքական ղեկավար Ֆեդերիկա Մոգերնի, Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ելույթները:

Համաժողովի քննարկման հիմնական թեման է լինելու ահաբեկչության դեմ պայքարը: Դրա մասնակիցները կանդրադառնան նաև ինտերնետի դերին` ծայրահեղականների գործունեության մեջ: Քննարկման ևս մեկ թեմա է լինելու միգարցիոն ճգնաժամը: