տուն Լուրեր Մեկնարկեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան ժողովը (տեսանյութ)

Մեկնարկեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան ժողովը (տեսանյութ)

120
0

 

Սեպտեմբերի  23-24-ը Երևանում անցկացվում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան ժողովը: Արդեն տասնութ տարի անընդմեջ` Հայկական ուրոլոգիական ասոցիացիան կազմակերպում է ամենամյա համաժողով, որը Հայաստանի ուրոլոգների նախաձեռնած խոշոր մասնագիտական հավաքն է:

Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար այս տարի նույնպես հրավիրվել են աշխարհահռչակ ուրոլոգներ և հարակից մասնագիտությունների բժիշկներ Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից:

Այսօր համաժողովի բացման առաջին օրը ամբողջությամբ նվիրվեց ուրոլոգիայի եվրոպական դպրոցի դասընթացին, որի ժամանակ ելույթ ունեցան Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի երեք բանախոսներ:

Նշենք նաև, որ վաղը շարունակվող համաժողովում  դասախոսություններով հանդես կգան ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից և Լիբանանից ժամանած մասնագետները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Հովսեփյան