«…արևի առաջին ճառագայթների հետ բոլորն ուրախացան, մտածեցին լուսաբացը խաղաղ է, ձեռքերը երկինք պարզեցին ու… նրանք դարձյալ վրա հասան այն պահին, երբ չես սպասում, դարանակալված: Միացրեցին ջրցաններն ու լցրեցին քաղաքացիական հագուստով օպերներին: Ջրի առաջին շիթերից այս ու այն կողմ թռան մարդիկ, մեկին երեք մետր շպրտեց, մյուսը գալարվելով ու սողալով հասավ մայթեզրին: Մյուսներին դաժանաբար ծեծեցին ու բերման ենթարկեցին հանրապետության ոստիկանական բաժանմունքներ: 23-ը հունիսի, օրը՝ երեքշաբթի»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Զառա Հովհաննիսյանը: