Մեքսիկայում առնվազն 5 մարդ է զոհվել հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով: Այս մասին Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել են տեղական իշխանությունները:
Երկրի քաղաքացիական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ զոհեր գրանցվել են Դուրանգո քաղաքում: Բնակելի տարածքներում ջրի մակարդակի բարձրությունը հասնում է 1,1 մետրի: