Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են «Խուարես» խոշորագույն նարկոկարտելի պարագլուխ Խեսուս Ագուայոյին ձերբակալելու մասին։ Հաղորդում է Gazeta.ru կայքը։
Ագուայոն ձերբակալվել է ԱՄՆ-ի սահմանի մոտ։ Միացյալ նահանգները մեղադրում են բազմաթիվ հանցագործություններում, այդ թվում կապված թմրանյութերի անօրինական շրջանառության հետ։ Նա նաև մեղադրվում է 2010 թվականին մի քանի հոգու սպանության մեջ։
Մեքսիկայում նա մեղադրվում է սպանությունների, առևանգումների, թմրանյութերի անօրինական շրջանառության, գողությունների մեջ։