տուն Քաղաքական Միջազգային Մեքսիկայում ձերբակալվել է 43 ուսանողի անհետացման համար պատասխանատու կարտելի ղեկավարը

Մեքսիկայում ձերբակալվել է 43 ուսանողի անհետացման համար պատասխանատու կարտելի ղեկավարը

78
0

RELATIVES AND STUDENTS DEMANDS JUSTICE FOR THEIR 43 MISSING STUDENTS IN MEXICO

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են Guerreros Unidos կարտելի ղեկավար Կասարուբիաս Սալգադոյին, ով, ըստ քննության, պատասխանատու է 43 ուսանողների անհետացման համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Քարամն ասել է, որ կարտելի ղեկավարի ձերբակալությունը թույլ կտա առաջ գնալ Իգուալ քաղաքում 43 ուսանողների անհետացման քրեական գործում։ Այդ օրը ոստիկանությունն ու քրեական տարրերը հարձակվել էին ուսանողական ցույցի վրա, որի ժամանակ 6 ուսանող տեղում սպանվել էր, 43 ուսանող՝ անհետացել։

Ավելի ուշ քաղաքից դուրս հայտնաբերվել է 28 մարդու գերեզման, իսկ ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ սպանել է 43 ուսանողներից 17-ին։