տուն Uncategorized Մեքսիկայում արգելել են կրկեսներում վայրի կենդանիներ ցուցադրել

Մեքսիկայում արգելել են կրկեսներում վայրի կենդանիներ ցուցադրել

126
0

Elephant

Մեքսիկայի խորհրդարանը հինգշաբթի օրը որոշում է ընդունել՝ արգելել կրկեսներում վայրի կենդանիների ելույթները։

Պատգամավորները տուգանք են սահմանել մինչև 225 հազար դոլարի չափով բոլոր նրանց համար, ովքեր կխախտեն սույն օրենքը։ Խորհրդարանը նաև 180 օր է տվել կրկեսներին՝ իրենց գործունեությունը սույն օրենքին համապատասխանեցնելու համար։

Սա եզակի դեպք չէ Լատինական Ամերիկայում։ Վայրի կենդանիների պաշտպանության օգտին հանդես են գալիս նաև Բրազիլիայում, Բոլիվիայում, Չիլիում, Պարագվայում, Նիկարագուայում, Կոստա Ռիկայում և այլն։