Մեքսիկայում, Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ, 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, հայտնում է Gazeta.ru-ն:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Սան-Պատրիսիո քաղաքից 122 կմ հեռավորության վրա, իսկ խորությունը կազմել է 13,3 կմ: Մինչ այս պահը զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Չի հայտարարվել նաև ցունամիի վտանգի մասին: Մեքսիկայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժ է եղել նաև ապրիլին: