տուն Լուրեր Մեքսիկայի նախագահը հրաժարվել է Թրամփի հետ հանդիպումից

Մեքսիկայի նախագահը հրաժարվել է Թրամփի հետ հանդիպումից

82
0

meqsikaՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն իր Թվիթեր էջում հայտնել է, որ չի գնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, փոխանցում է Gazeta–ն։

«Մենք արդեն պաշտոնապես տեղեկացրել ենք, որ չենք մասնակցի գործնական հանդիպմանը, որը հաջորդ երեքշաբթի է ծրագրված»,- գրել է նա։

Ավելի վաղ Թրամփը Մեքսիկայի նախագահին առաջարկել էր չգալ Վաշինգթոն, եթե նրա երկիրը մտադիր չէ այս կամ այն կերպ վճարել երկու երկրների միջեւ սահմանին պատի շինարարության ծախսերը։