ՄԱԿ-ում Մեքսիկայի պատվիրակությունը կոչ է արել ավելացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տեղերը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։ Ներկայում ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի 5 մշտական անդամ՝ ԱՄՆ, մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան, ինչպես նաև ժամանակավոր 10 անդամներ, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով։
Մեքսիկացիներն առաջարկում են այդ թիվը հասցնել 26-ի։ Ըստ այդ առաջարկի՝ 6 երկիր կներկայացնի Աֆրիկան, 5-ը՝ Ասիան, 4-ական Կենտրոնական և Հարավային Ամերիկաները, 5 երկիր՝ Եվրոպան, և մեկը՝ փոքր պետություններից։ Մեքսիկան առաջարկում է չփոխել մշտական անդամների կազմը։
«Այս առաջարկի վերջնական նպատակն է ունենալ ավելի ներկայացուցչական խորհուրդ, որն ավելի արդյունավետ ու թափանցիկ կլինի», — հայտնել է Մեքսիկայի ԱԳ նախարարությունում։