Մեքսիկացին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում Հարի Փոթերի հետ կապված ամենամեծ հավաքածուի տեր։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Մենահեմ Աշեր Սիլվա Վարգասը 15 տարի շարունակ հավաքել է իրեր, որոնք կապված են Ջոան Ռոուլինգի կողմից հերոսի ու նրա աշխարհի հետ։ Նրա հավաքածուն տեղավորվում է բնակարանի երկու սենյակում։ Այստեղ կարելի է գտնել փաթերի կախարդական փայտիկներն ու Գրինդորֆի շարֆերը, քվիդիչի մրցումների ցախավելներ և այլն։
Ընդհանուր առմամբ, այստեղ կա այս թեմայով 3097 իր։ Նախորդ ռեկորդակիրն ուներ 807 անուն իր։ Մեքսիկացին ասել է, որ ինքը հենց սկզբից կարծես կախարդված լիներ, քանի որ ամբողջ աշխատավարձը ծախսում էր այս իրերի վրա։