«ՈՒԱԶ» մանիշի ավտոմեքենան այսօր առավոտյան Տիվայի Բայ-Տագինսկի շրջանի տարածքում գետն է ընկել։ Մեքենայում եղել է 12 ուղեւոր, այդ թվում նաեւ երեխաներ։ 9 հոգի զոհվել են, որոնցից 7-ը՝ երեխա։ Երկուսին հաջողվել է փրկել, իսկ մեկ ուղեւորին դեռեւս փնտրում են։
«Երկու չափահաս տղամարդու հաջողվել է փրկվել, երկուսը զոհվել են, մեկն՝ անհետ կորել, իսկ յոթ երեխան՝ առանց կյանքի նշույլի»,- մեջբերում է «Интерфакс»-ը Տիվայի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակցի խոսքը։