Հայկական դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 489,84 դրամ։
Իսկ միայն հունվարի փոխարժեքը կազմել է 486,04 դրամ, փետրվարինը՝ 493,64 դրամ։ Ստացվում է, որ մեկ ամսում դոլարը Հայաստանում մոտ 1,6%-ով թանկացել է։
2015-ի հունվար-փետրվարին միջին փոխարժեքը կազմել էր 477,06 դրամ։ Այսինքն՝ մեկ տարում դոլարը Հայաստանում մոտ 2,7%-ով թանկացել է։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից։