տուն Լուրեր Մեկ օրում` 11 ՃՏՊ

Մեկ օրում` 11 ՃՏՊ

121
0

vtar

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:

Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 7, խարդախության 6, ավտոմեքենա փախցնելու եւ կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: