տուն Լուրեր Մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա էլի աշխատենք. Հովիկ Աբրահամյանը վրդովվեց

Մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա էլի աշխատենք. Հովիկ Աբրահամյանը վրդովվեց

86
0

Hov 1_1397899125 (1)

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնեց, որ անձրևների նվազման հետևանքով Ախուրյան, Հրազդան, Սև ջուր, Քասախ գետերում նվազել են ելքերի հոսքերը և հասել 40-50%-ի:

Ըստ նախարարիˋ ջրի անբավարարության պատճառով մեծացել է Արարատյան դաշտում ջրօգտագործողների շահերի բախումը, ինչը բացասական ազդեցություն է թողնում դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների, ճնշումային հորիզոնի անկման վրա, հատկապես՝ ոռոգման ջրապահանջի բավարարման ժամանակ:

Դրանից ելնելով Կառավարությունը որոշում կայացրեց, որ ջրօգտագործման ծավալների, ռեժիմների կրճատման կամ սահմանափակումների միջոցով հնարավոր կլինի մեղմել այս տարածքներում ջրօգտագործողների շահերի բախումը:

ՀՀ գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ իրենց հետ պետք է մի քանի օր աշխատել:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրդովված ասաց. «Դե, ախր, գիտեք ինչ, հարկավոր է այդ հարցերը բարձրացնել, մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա էլի աշխատենք, խնդիրն ինչումն է:  Բայց պետք է խորհրդակցություն անել այս հարցի հետ կապված, ու կառավարության բոլոր շահագրգիռ անձինք պետք է մասնակցեն»: