տուն Լուրեր Մեղրիում հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները բնակարաններ կստանան

Մեղրիում հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները բնակարաններ կստանան

100
0

 

11065876_582450548562459_1914902848104466839_n

Գործադիրն այսօր հավանություն տվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին և Մեղրու քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին անհատույց տրամադրելու անհրաժեշտությամբ:

Ընտանիքներին հատկացվող շենքը Մեղրիի բժշկկան կենտրոնի նախկին ինֆեկցիոն բաժանմունքի շենքն է: Այն արդեն երեք տարի է, ինչ իր նպատակին չի ծառայում` բժշկական ծառայություն չի մատուցվում, և ոչ լիարժեք պահպանության արդյունքում կորցնում է իր հետագա շահագործման պիտանելիությունը, իսկ ՀՀ կառավարության  2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման 8-րդ հավելվածի «IV Մեղրու տարածաշրջան» բաժնի 8-րդ կետի համաձայն նախատեսվում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել նոր շենք: