ՖԻՖԱ-յի նախագահ Յոզեֆ Բլատերը դժգոհություն է հայտնել իրեն առաջադրված` իր կարծիքով անհիմն մեղադրանքների վերաբերյալ: Սեպտեմբերի վերջին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
«Իրավիճակը հաճելիներից չէ: Ինձ մեղադրում են առանց որևէ ապացույցների: Սա անընդունելի է: Այդուհանդերձ, սա ընդամենը հետաքննություն է, այլ ոչ մեղադրական վճիռ»,- ասել է Բլատերը Bunte-ին: