տուն Լուրեր Մեղադրանք 6 անձի՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար

Մեղադրանք 6 անձի՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար

101
0

qnnchakan-komite-1-472x265

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնց շրջանակներում 6 անձի առաջադրվել է մեղադրանք։

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին͵ 1-ի նկատմամբ՝ կալանավորում։

Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

ՀՀ քննչական կոմիտե