Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում 2014 թ. մարտի 20-ին մահացած զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014 թ. մարտի 13-ին թիվ 08 հրամանով մարտի 14-ից մինչև մարտի 28-ը նշանակված լինելով մարտական հերթապահության , 2014 թ. մարտի 19-ին նախապես տեղյակ լինելով, որ դիրքի առաջնագծի խրամուղու աջ և ձախ հատվածները երկարացնելու համար ՊԲ 49971 զորամասի զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ, մարտական հերթապահության կրելու կանոնների նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք խախտել է նախատեսված պահաջները, որի արդյունքում տվյալ պահին խրամուղու մեջ գտնվող ականազերծման աշխատանքներին ընդգրկված ժամկետային զինծառայող` Արման Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել, իսկ ՊԲ 49971 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատրի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Վարազդատ Զաքարյանը ոտքերի զույգ ազդրերի շրջանում ստացել է առողջության միջին վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ` առաջացնելով ծանր հետևանքներ: