տուն Քաղաքական Միջազգային Մեդվեդևն այսօր կհանդիպի ԵԱՏՄ վարչապետների հետ

Մեդվեդևն այսօր կհանդիպի ԵԱՏՄ վարչապետների հետ

102
0

Dmitry Medvedev

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի առաջին նիստից առաջ, որը կայանալու է ուրբաթ օրը, ԵԱՏՄ իր գործընկերների հետ կանցկացնի երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու հրատապ հարցերը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Խորհրդի նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի վարչապետները։ Ինչպես և մյուս խորհուրդներում, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում այս տարի նախագահում է Բելառուսը։