տուն Լուրեր Մեդվեդևը ժամանել է Երևան

Մեդվեդևը ժամանել է Երևան

156
0

404439474

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Երևան, տեղեկացնում է «Интерфакс»-ը: Իր այցի ընթացքում Մեդվեդևը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Բացի դրանից` կքննարկվեն երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր: