Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Եվրասիական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
«Եվրասիական տնտեսական միության և այդ կազմակերպության անդամ երկրների` մի կողմից Վիետնամի Սոցիալիստաական Հանրապետության միջև, մյուս կողմից համաձայնագրի նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կողմից ընդուված որոշման համաձայն (2012 թվականի դեկտեմբերի 19)», — ասվում է փաստաթղթում: