Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավաստիացրել է, որ Մոսկվան, անկասկած, կկատարի Եվրոպայի առաջ ստանձնած բոլոր պարտականությունները: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Իրականացվելու են բոլոր պարտականությունները՝ և՛ եվրոպական, և՛ ասիական: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող», — նշել է ռուսական կառավարության ղեկավարը՝ նշելով, որ գազի մատակարարման եվրոպական ուղղությունը Ռուսաստանի համար առանցքային կարևորություն ունի:
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերն ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական գազի մատակարարումն ընթանում է համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրերում ամրագրված նորմերի:
Հիշեցնենք, որ մի շարք եվրոպական երկրներ (Լեհաստան, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա) հայտարարել էին, թե Գազպրոմը 10-15%-ով նվազեցրել է մատակարարվող գազի ծավալները: