Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման աշխատանքների կասեցումը կապել է Թուրքիայում ներիշխանական խնդիրների հետ: Այս մասին նա ասել է Սլովենիայի հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Մեդվեդևը հիշեցրել է, որ «Թուրքական հոսք»-ը փոխարինել է «Հարավային հոսքին», որը դարձել է Բրյուսելի բյուրոկրատական գործողությունների զոհ:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսքը» հնարավորություն կունենա Թուրքիա և Եվրոպայի հարավ տեղափոխել մինչև 63 մլրդ խորանարդ մետր գազ տարեկան: Սակայն Թուրքիան վերջին ամիսներին խոչընդոտում է այդ նախագծի իրագործմանը` հղում կատարելով մի շարք անհաղթահարելի խնդիրների ռուսական կողմի հետ բանակցություններում: