տուն Լուրեր Մեդվեդևը պատժամիջոցները չեղարկելու կոչ է արել

Մեդվեդևը պատժամիջոցները չեղարկելու կոչ է արել

121
0

medvedev_bio_0401

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը   երեկ Euronews-ին տված հարցազրույցում Եվրամիությանը կոչ է արել չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Պատժամիջոցները մենք չենք սկսել և մենք չէ, որ պետք է սկսենք դրանք չեղարկել: Մեզ միշտ վախեցրել են պատժամիջոցներով: Պատժամիջոցներ ընդունել են նաև խորհրդային ժամանակներում: Դա երբեք ոչ մի  արդյունք չի տվել»,- ասել է ՌԴ վարչապետը:

«Պետք է Եվրամիությունում Ռուսաստանի համար արտադրանք արտադրող մարդկանց հարցնել, թե արդյոք դա նրանց դո՞ւր է գալիս»,-ասել է Մեդվեդևը` հիշեցնելով, որ Ռուսաստանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը պատժամիջոցների պատճառով 450 միլիարդ եվրոյից  հասել է 217 միլիարդի: