տուն Լուրեր Մեդվեդևը պատմել է ԼՂ հակամարտության շուրջ Պուտինի ձեռնարկած գործողությունների մասին

Մեդվեդևը պատմել է ԼՂ հակամարտության շուրջ Պուտինի ձեռնարկած գործողությունների մասին

87
0

medvedev_3

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին իսկ օրերին և կողմերին հանդարտության կոչ է արել, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարելէ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ռուսաստանի դերն ակնհայտ է, քանի որ մենք Մինսկի խմբի մասնակից ենք, համանախագահող ենք, մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից: Նախագահը, երբ այդ ամենը տեղի ունեցավ, անմիջապես զանգահարեց և՛ նախագահ Ալիևին, և՛ նախագահ Սարգսյանին, հայտնեց իր դիրքորոշումը, կոչ արեց կողմերին հանդարտվել, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, սկսել խորհրդակցություններ, հրադադար հայտարարել»,- Բաքվում իր այցի ընթացքում նշել է Ռուսաստանի վարչապետը:

Հիշեցենք, որ ավելի վաղ, ռազմական գործողությունների վերսկսման երկրորդ օրը, ապրիլի 4-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին պատասխանելիս նշել էր, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսային բանակցություններ չի ունեցել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի նախագահի հետ: Նրա խոսքով՝ այդ օրերին ակտիվ երկխոսություն էր սկսվել նախարարների մակարդակով: