տուն Լուրեր Մեդվեդևը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին

Մեդվեդևը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին

143
0

Dmitry MedvedevՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին: Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում լրագրողներին հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նաեւ հավելեց, որ ապրիլի 8-ին Երեւանում տեղի կունենա ԵՏՄ երկրների վարչապետերի հանդիպումը:

Բացի այդ, այցը գազի մատակարարումները քննարկելու հնարավորություն կդառնա: Գազի դիմաց ռուբլով վճարումների վերաբերյալ հարցին վարչապետը պատասխանել է, որ այստեղ առայժմ առաջընթաց չկա:

«Այդ հարցը քննարկվել է Եվրասիական միության շրջանակում: Նշված հանդիպմանը մենք կքննարկենք այդ հարցը եւ պատասխաններ կստանանք»,- հայտնեց Հայաստանի վարչապետը: