տուն Լուրեր Մեդվեդևը՝ Ալիևին. ՌԴ համար հավասարապես կարևոր են Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները

Մեդվեդևը՝ Ալիևին. ՌԴ համար հավասարապես կարևոր են Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները

88
0

28876_0

Ռուսաստանի համար հավասարապես կարևոր են Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները, «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նշել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև զարգանում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ:

«Մեր երկրներն ունեն բազում նախագծեր՝ տնտեսական, հումանիտար ոլորտում, ունեն բազում քաղաքական հարցեր: Ակնհայտ է, որ այս այցը պետք է օգտագործել առավելագույնս այդ նպատակների համար: Իհարկե, հիմա հեշտ իրավիճակներից չէ, ցավոք: Մենք ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացում: Չեմ թաքցնի, այդ իրավիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մեզ համար հարաբերությունները երկու երկրների հետ չափազանց կարևոր են»,- նշել է Մեդվեդևը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, հավատարիմ է այն մոտեցումներին, որոնք ձևակերպված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Մեդվեդևը հույս է հայտնել, որ Արցախյան հակամարտության գոտում կայուն խաղաղություն կհաստատվի՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի հակամարտության կարգավորման համար: