տուն Քաղաքական Միջազգային Մեդվեդեւը Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Մեդվեդեւը Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

118
0

medvedev_bio_0401Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի  7-8-ին Հայաստան կայցելի եւ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի վարչապետն ապրիլի ութին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի օրակարգը ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման առաջնահերթ խնդիրներ», — ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի վարչապետն այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության վիճակը եւ հեռանկարները առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկական, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում: Նախատեսված է նաեւ մի շարք միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: