տուն Քաղաքական Միջազգային Մեդվեդեւը ԻՊ-ին խորհուրդ է տվել Արեւմուտքին շնորհակալություն հայտնել

Մեդվեդեւը ԻՊ-ին խորհուրդ է տվել Արեւմուտքին շնորհակալություն հայտնել

74
0

medvedev_bio_0401«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պիտի շատ երախտապարտ լինի մի շարք արեւմտյան պետությունների, որոնք հատուկ ծառայությունների մասով դադարեցրել են համագործակցությունը Մոսկվայի հետ, Մյունխենի անվտանգության համաժողովին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նույնիսկ հատուկ ծառայությունների գծով համագործակցությունը մերժվել էր: Դա ծիծաղելի է, իբր մենք չենք ուզում ձեզ հետ աշխատել: Կարծում եմ, ԴԱԵՇ-ը պիտի շատ երախտապարտ լինի իմ գործընկերներին` մի շարք արեւմտյան երկրների ղեկավարների, որոնք մերժեցին համագործակցությունը», — պարզաբանել է ռուսական կառավարության ղեկավարը:

Եթե Սիրիայում իրավիճակը չկարգավորվի, ահաբեկչությունը  «պատերազմի նոր տեսակ կդառնա, որին ամբողջ աշխարհը կմասնակցի», հայտնել է ՌԴ վարչապետը: «Եվ դա նույնիսկ պատերազմի տեսակ չէ, այլ, ըստ էության, միջազգային եւ միջկրոնական հակամարտությունների հանգուցալուծման եղանակ, գրեթե պետական կառավարման մեթոդ», — ասել է Մեդվեդեւը: