տուն Լուրեր Մեդալների համար կպայքարեն երկու ըմբիշ

Մեդալների համար կպայքարեն երկու ըմբիշ

85
0

,,,,,,,,,,,,,,,,,

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ Կիեւի միջազգային մրցաշարի մրցումային երկրորդ օրը:

Այսօր մրցագորգ մտած մեր 6 ըմբիշները միասին տարել են ընդամենը 1 հաղթանակ: Դա 86 կգ քաշային Սարգիս Հովսեփյանն է, որն 1/8 եզրափակիչ մրցամարտում պարտության մատնեց ուկրաինացի Բոգդան Պոպկովին եւ մտավ հաջորդ փուլ: Այստեղ նա 0:2 հաշվով զիջեց իրանցի Ռեզա Բայաթիին:

Մրցաշարին մասնակցած մեր մյուս ըմբիշները՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիեւը, Շամիր Աթյանը, Վահե Թամրազյանը (երեքն էլ 86 կգ), պարտություն կրեցին առաջին իսկ մարտերում եւ դուրս մնացին առաջին տեղի համար պայքարից:

Չնայած ձախողումներին, Հայաստանի հավաքականի երկու անդամները դեռեւս կանցկացնեն սփոփիչ մրցամարտեր եւ կվիճարկեն բրոնզե մեդալներ: Նման իրավունք են ստացել Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Մուսա Մուրթազալիեւը:

Սկզբնաղբյուր՝ a1plus.am