McDonald’s արագ սննդի աշխարհի ամենախոշոր ցանցը որոշել է մեծացնել սուրճի շուկայում իր ներկայությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ցանցի գլխավոր տնօրեն Դոն Թոմփսոնն ասել է, որ սուրճի շուկան ամենաարագ զարգացողն է ըմպելիքների շուկայում: Փորձագետների գնահատականներով` վերջին մեկ տարում այն աճել է 7%-ով: McDonald’s-ում սուրճի վաճառքի ծավալներն այս տարի աճել են 0,9%-ով, իսկ 2009 թվականից, երբ ցանցը սկսել է այդ ըմպելիքի վաճառքը` 70%-ով:
McDonald’s-ում նախատեսում են սկսել ավելի թանկ սուրճի վաճառքը: Նախկինում հաղորդվել է, որ McDonald’s-ը Kraftի հետ համատեղ կարող է բացել McCafe սրճարանների ցանց: