տուն Քաղաքական Միջազգային McDonald’s-ի աշխատակիցը հայտնվել է բանտում ոստիկանի համբուրգերի մեջ թքելու համար

McDonald’s-ի աշխատակիցը հայտնվել է բանտում ոստիկանի համբուրգերի մեջ թքելու համար

168
0

pic_d8f5f34aa899855ff26b3ad981324a2d

McDonald’s-ի 24-ամյա աշխատակիցը 29 ամիս կանցկացնի բանտում՝ ոստիկանի համար պատրաստված համբուգերի մեջ թքելու համար։ Այս մասին գրում է The Huffington Post-ը։

Դատարանը մեղավոր է ճանաչել Դալթոն Ուրսուլինին սննդի մեջ վտանգավոր «իր դնելու» համար։ Հետագայում պարզվել է, որ աշխատակիցը հիվանդ է հեպատիտ C-ով։ Ձերբակալվածը հայտնել է, որ իր հիվանդության մասին իմացել է ձերբակալումից հետո։ Ոստիկանն այս միջադեպից հետո չի վարակվել։

Չի նշվում, թե որն է եղել Ուրսուլինի կողմից ոստիկանի նկատմամբ նման արարքի պատճառը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here