Արագ սննդի McDonald’s խոշորագույն ցանցը պատրաստվում է երեխաների համար նախատեսված սնունդն ավելի օգտակար դարձնել։ Ընկերությունում պատրաստվում են ֆրի կարտոֆիլը փոխարինել աղցանով, մրգերով կամ բանջարեղեններով։ Այս մասին գրում է The Wall StreetJournal-ը։
McDonald’s-ը հայտարարել է, որ համագործակցում է «Առողջ սերնդի դաշինքի», «Քլինթոնի հիմնադրամի» և «Սրտի ամերիկյան ասոիացիայի» հետ։ Համագործակցության նպատակն է դեռահասների շրջանում նվազեցնել ճարպակալությունը։ Աշխարհի խոշորագույն ցանցը կփոխի նաև ուտեստների փաթեթավորման դիզայնը՝ նրանց վրա փակցնելով առողջ սննդի մասին տեղեկություն։
Ընկերության գործադիր տնօրեն Դոն Թոմփսոնը հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ McDonald’s-ը սկսեց գովազդել կաթը գունավոր բաժակներով, դրանց վաճառքն աճել է 50 տոկոսով։ McDonald’s-ը նաև առողջ սննդի ակցիաներ է անցկացնում մեծահասկաների համար։