տուն Լուրեր Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի աշնանային դեկորատիվ էտը

Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի աշնանային դեկորատիվ էտը

113
0

0043

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 5-ից մեկնարկել է ծառերի և թփերի աշնանային սանիտարական էտը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և  հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող այս գործընթացը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտվում են  թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիներն ու անկման վտանգ պարունակող ծառերը։

Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության հիման վրա խոր էտ կատարվում է միայն թեղի և առանձին դեպքերում բարդի տեսակի ծառերի դեպքում, քանի որ, այդպիսով, հենց առաջին տարվա ընթացքում դրական ազդեցություն  կապահովվի աճի, տերևների մեծության, հիվանդությունների նվազեցման, արտաքին տեսքի կարգավորման, ծառերի կենսունակության  և զարգացման վրա։

Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Նախատեսվում է աշնանային էտի ժամանակահատվածում ձևավորել շուրջ 6000 ծառ։