տուն Լուրեր Մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումները չեն կայանալու. Ստեփանակերտի քաղաքապետ

Մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումները չեն կայանալու. Ստեփանակերտի քաղաքապետ

82
0

medal

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ սեպտեմբերի 25-­ին ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին «Արցախպրես»­ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը: «Նախատեսված տոնական միջոցառումները չեն կայանալու»,­ հակիրճ ասել է Հակոբյանը: Սեպտեմբերի 25­ին` ժամը 17:30­ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR­107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ­ի հյուսիս­արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24­ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2­ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են` 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921­-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-­ամյա Պայծառ Աղաջանյանը: