տուն Լուրեր Մայրաքաղաք Երևանը՝ «Երևան» տոնավաճառում. այն իր դռները կբացի սեպտեմբերի սկզբին (լուսանկարներ)

Մայրաքաղաք Երևանը՝ «Երևան» տոնավաճառում. այն իր դռները կբացի սեպտեմբերի սկզբին (լուսանկարներ)

426
0

13262237_1085529421519062_1004410529_o

Նոր տոնավաճառ՝ Երևանում. խոսքը  «Երևան» տոնավաճառի մասին է, որն իր դռները քաղաքացիների առջև կբացի մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սկիզբը: Նոր ու հարմարավետ կառույց, որն իր հարկի տակ ներառելու է մեծածախ և մանրածախ առևտրի տաղավարներ, սրճարաններ, հյուրանոց – հոսթել, գրասենյակային և պահեստային տարածքներ, արագ սննդի կետեր, ժամանցային վայրեր, բանկային և ապահովագրական ծառայություններ, դեղատուն, ավտոկայանատեղի և այլն: Տարածքի ընդհանուր մակերեսը 5,8 հեկտար է:

13278184_1085529528185718_1693643378_n

Araratnews.am-ի հետ զրույցում տոնավաճառի տնօրեն Էդգար Առաքելյանը նշեց, որ «Երևան» տոնավաճառի տարածքում նախկինում եղել է կահույքի գործարան: Հիմա կառույցի ձեւաչափը փոխվելու է, եւ շուտով այն կծառայի մեր համաքաղաքացիներին: «Երեւան» տոնավաճառը գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի, մարզային շրջաններից մայրաքաղաք ժամանող և մայրաքաղաքից մեկնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ավտոկայանի, երկաթգծի կայարանի և «Երևան Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ: Վայրը հարմարավետ է ինչպես մարզերից Կայարան ժամանող քաղաքացիների, այնպես էլ երեւանաբնակների համար: Մեկ վայրում հնարավոր կլինի կազմակերպել առեւտուր, օգտվել տոնավաճառի կողմից առաջարկվող բազմազան ծառայություններից:

13262329_1085529411519063_679924499_o

«Տարածքը գտնվում է շատ հարմար վայրում, այն ծրագրի համար, որը մենք նախատեսել ենք իրականացնել: Մարզերից քաղաք ժամանող քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ապրանքներ գնելու, հետագայում իրենց մարզերում վերավաճառելու նպատակով, միանշանակ այս պարագայում հարմարավետ է ապրանքները տեղափոխել գնացքով, ինչը «Երևան» տոնավաճառի հարևանությամբ է»,- նշեց Էդգար Առաքելյանը: «Տարածքում գործելու են մեծածախ եւ մանրածառ առեւտրի կետեր, լինելու են գրասենյակային տարածքներ, լինելու են սրճարաններ, լինելու է հյուրանոց- հանրակացարան՝ հոսթել: Լինելու են սննդի կետեր, ժամանցային վայրեր, եւս մեկ հյուրանոց է գործելու», — նշեց Առաքելյանը, հավելելով, որ լինելու է նաեւ ավտոկայանատեղի՝ նախատեսված 1500 ավտոմեքենայի համար:

13234995_1085529418185729_448274847_o

Էդգար Առաքելյանի խոսքով, ավտոկանայանատեղին իր մեծությամբ աննախադեպ է լինելու: Սա արվել է, որպեսզի հաճախորդները տարածքում մեքենան կայանելու խնդիրներ չունենան: Ի դեպ, տոնավաճառի աշխատակիցների համար գործելու է առանձնացված ավտոկայանատեղի: «Երեւան» տոնավաճառը գործադիր տնօրենը կոչում է նաեւ մեկ այլ անունով՝ փոքրիկ Ավան՝ Երեւան քաղաքում: Տարածքում բանկ է գործելու, լինելու է նաեւ ապահովագրություն, նաեւ ավտոլվացման կետ: «Այսինքն լինելու է մի վայր, որտեղ հաճախորդը ոչ միայն առեւտուր անելու համար է գալու, այլեւ՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու»,- մեզ հետ զրույցում նշեց Էդգար Առաքելյանը: Նա նաեւ ասաց, որ առաջարկվող ապրանքատեսականին լայն է լինելու, գները՝ շուկայականից մատչելի:

13225100_1085529428185728_2011919158_o

«Մենք տարածքում որոշել ենք ունենալ թե շինարարական, թե տնտեսական, կենցաղային, թե ավտոպահեստամասեր, հագուստ եւ այլն: Նախատեսում ենք այնպես կառուցել շուկան, որ հաճախորդի ցանկությունները եւ պահանջները բավարարվեն»,- նշեց Առաքելյանը: Նոր տոնավաճառը կնպաստի նաեւ աշխատաշուկայի աշխուժացմանը: «Բացի այդ մեր տարածքների վարձավճարները ցածր են սահմանված, որի հաշվին էլ ապրանքների գներն են էժան լինելու»,- նշեց նա: Շուկան եւ հարակից տարածքը բարեկարգվելու է, որն էլ իր հերթին կնպաստի այցելուների թվի ավելացմանը: Էդգար Առաքելյանի խոսքով «Երեւան» տոնավաճառից օգտվելու հնարավորություն կունենան սոցիալական տարբեր շերտերի քաղաքացիներ: Սա հատկապես արվել է՝ նկատի ունենալով ազգաբնակչության վճարունակությունը:

Մրցակցությանը դիմանալ՝ գործադիր տնօրենն ասում է՝ կարող են: Չնայած այն հանգամանքին, որ Երեւանում գործում են մի քանի տոնավաճառներ, բայց առաջիկայում բացվելիք «Երեւան» տոնավաճառը տարբերվելու է բոլորից: Հարմարավետություն, գնային ճկուն քաղաքականություն, ապրանքատեսակների եւ մատուցվող ծառայությունների բազմազանություն: Մայրաքաղաք Երեւանը՝ «Երեւան» տոնավաճառում, այսպիսին է եղել նախագիծը կյանքի կոչողների նպատակը: