տուն Լուրեր Մայր Աթոռը նոր աշխատությունն է լույս ընծայել

Մայր Աթոռը նոր աշխատությունն է լույս ընծայել

82
0

32

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել բանաստեղծուհի Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» (ողբերգություն չորս արարվածով) ստեղծագործությունը. տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Թատերագությունը նվիրված է Հայոց Մելիտենե (Մալաթիա, Երրորդ Հայք) քաղաքի առաջին նահատակ-զինվորի՝ ազգությամբ հայ Սուրբ Պողիքտոսին, որն իր նահատակության պսակն ընդունեց հռոմեական Դեկոս (249-253) կայսեր հալածանքների օրոք:

Երկում նորովի է ներկայացված երկնային հավատքի զինվորի կյանքն ու մարտիրոսությունը:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: