Մեքսիկայի խորհրդարանը դաշնային կառավարությանը խնդրել է տուգանել երգչուհի Մայլի Սայրուսին, ով իր ելույթի ժամանակ անհարգալից ձևով օգտագործել է Մեքսիկայի դրոշը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Երգչուհուն մեղադրում են դրոշի մասին օրենքը խախտելու և այն անարգելու մեջ։ «Նա և իր թիմը կարող են տուգանվել 1200 դոլարով կամ կալանավորվել 36 ժամով», — ասել է Մեքսիկայի խորհրդարանականներից մեկը։